Կամբոջայում փլուզվել է Wing Star Shoes ընկերության կոշիկի ֆաբրիկայի տանիքը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Պնոմպենից արեւմուտք գտնվող Կամպոնգսպի նահանգում: 

Փլատակների տակ զոհվել է վեց մարդ, որոնցից հինգը կանայք են: Ըստ որոշ տվյալների` կիսավեր շենքոմ կարող է մնացած լինել 50 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրիլի 24-ին հագուստի արտադրամաս էր փլուզվել Բանգլադեշում: Փլատակների տակ էին մնացել հազարավոր մարդիկ, շատերը մահացել էին մի քանի օրվա ընթացքում: Նույնիսկ երկու շաբաթ անց փլատակների տակից ողջ մարդկանց էին գտել: