Գերմանիայում բախվել են երկու թեթեւշարժիչային ինքնաթիռներ: Զոհվել է երկու մարդ:
Օդում բախվել են Cessna 172-ը եւ Katana-ն: Ինքնաթիռներից մեկն առանց թեւի է մնացել, իսկ հետո ընկել ցած: Զոհվել են 73-ամյա օդաչուն եւ նրա ուղեւորը: Մյուս ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, 51-ամյա օդաչուն թեթեւ վնասվածքներ է ստացել, նրա կինը չի տուժել:
Գետին ընկած բեկորները որոշ ժամանակով կաթվածահար էին արել գնացքների երթեւեկությունը Քեմփտեն եւ Պֆրոնտեն քաղաքների միջեւ: Ոստիկանությունը ճշտում է պատահարի հանգամանքները, հաղորդում է ՆՏՎ-ն:




























