Տխրահռչակ Դուշանբե-Մոսկվա գնացքում հայտնաբերել են հերոինի խոշոր խմբաքանակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Ավելի վաղ այդ գնացքը Պետական սահմանապահ հանձնաժողովին ապշեցրել էր իր սանիտարական վիճակով, որի հետեւանքով այն հայտարարել էին  «սպառնալիք` ամբողջ ազգի սանիտարական առողջությանը», եւ ապրիլի կեսերին ժամանակավորապես դադարեցրել էին երթեւեկությունը:  Տաջիկստանի ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել. ըստ նրանց` Ռուսաստանն անհանդուրժողականության  մթնոլորտ է ստեղծում:

Ռոգոզինը հայտնել է, որ հերթական անգամ Դուշանբե-Մոսկվա գնացքում 50 կգ հերոյին է հայտնաբերվել:

ՌԴ-ի փոխվարչապետն ընդգծել է, որ այս ամսվա վերջին Պետական սահմանապահ հանձնաժողովը կվերանայի Ռուսաստանի եւ Տաջիկստանի միջեւ երկաթգծային հաղորդակցման առաջարկները, «որպեսզի վերջնական, երկրի եւ ՌԴ քաղաքացիների համար արդյունավետ վճիռ կայացնի, որոնք հերոյինի իրական հարձակման են ենթարկվում», հաղորդում է «Ինտրֆաքսը»:

Ընդ որում նա ընդգծել է, որ չի հանդուրժի այդ հարցի քաղաքականացման փորձերը եւ բոլոր հնարավոր ենթադրությունները: