Ամերիկացին 10 տարում չորս անգամ վիճակախաղով խոշոր գումար է շահել: Մելվին Ուիլսոնը, որը բնակվում է Վիրջինիա նահանգում, 2004թ.-ից սկսած շահում է: Նա ընդհանուրը ավելի քան 2  մլն դոլար է շահել:

Ուիլսոնը պարբերաբար ակնթարթային վիճակախաղի տոմսեր է գնել: 2004թ. շահել է առաջին 25 հազար դոլարը, իսկ արդեն մեկ տարի հետո երկու անգամ խոշոր գումար է շահել՝ 1 միլիոն դոլար եւ 500 հազար դոլար:

Վերջին անգամ բախտը ժպտացել է օրերս. Նա կրկին 500 հազար դոլար է շահել: Հաղթողը հաջողությունը պայմանավորել է նրանով, որ «պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվում», նշում է NEWSru.com-ը: