ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի տարիքն առած փոխգնդապետը խոստովանել է, որ մոտ կես դար առաջ ՉԹՕ է տեսել:
83-ամյա Ռիչարդ Ֆրենչը 1950-ականներին համագործակցել է «Կապույտ գիրք» ծրագրին, որը ՉԹՕ-ների մասին տեղեկությունների հավաքմամբ եւ վերլուծությամբ էր զբաղվում: 1970թ. «Կապույտ գիրքը» փակվել էր, նախաձեռնողները հայտարարել էին, որ ոչ մի այլմոլորակային եւ թռչող սարք էլ գոյություն չունի: Այժմ Ֆրենչը որոշել է պատմել իր տեսածի մասին:
1950-ականների սկզբին կանադական Սենտ Ջոնս քաղաքի բնակիչը հաղորդել է, որ ատլանտյան ափերին արտասովոր օբյեկտներ է տեսել: Նշված վայր մեկնած Ֆրենչը թափանցիկ ջրերում երկու «թռչող ափսե է նկատե» 5,5 մ տրամագծով եւ մեկ մետրից քիչ բարձրությամբ, գրում է NEWSru.com-ը:
«Եկվորները կես մետրից մինչեւ մեկ մետր բարձրությամբ էին՝ բաց մոխրագույն, շատ բարակ երկար ձեռքերով: Գլխի վերնամասը ծնոտից զգալի լայն էր, աչքերը՝ շեղ: Նրանք ճիշտ եւ ճիշտ ֆիլմերի այլմոլորակայինների տեսքն ունեին», - պատմել է Ֆրենչը: Նրանք ինչ-որ գործողություններ են կատարել եւ 20 րոպեից լքել Ատլանտյան օվկիանոսը:
Ռիչարդ Ֆրենչը նշել է, որ այն ժամանակ սխալ զեկույց է ներկայացրել:




























