Նոր Օռլեանի ոստիկանությունը ձերբակալել է մայրերի օրվան նվիրված շքերթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող 19-ամյա  Աքեյն Սքոթին: WDSU հեռուստաալիքի տվյալներով՝ Սքոթը ոստիկանությանը դիմադրություն չի ցուցաբերել: Ավելի մանրամասն տեղեկատվություն ոստիկանությունը խոստացել է տրամադրել առավոտյան (հիմա այնտեղ գիշեր է):

Սքոթին ճանաչել են անվտանգության տեսախցիկի տեսագրության օգնությամբ եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հետաքննությանը Սքոթի մասին տեղեկատվություն տրամադրողին խոստացել են պարգեւատրում՝ 10 հազար դոլարի չափով:

Ավելի վաղ՝ այս տարվա մարտին, Սքոթին արդեն ձերբակալել էին զենքի անօրինական օգտագործման, ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու, թմրանյութեր պահելու համար, գրում է Lenta.ru-ն:

Հրաձգությունը տեղի էր ունեցել Նոր Օռլեանում մայիսի 12-ին շքերթի ժամանակ ` նվիրված մայրերի օրվան, որտեղ հավաքված էին մի քանի հարյուր մարդ: Արդյունքում վիրավորվել է 19 մարդ: Հետաքննության վարկածով՝ կրակողները եղել են  երեքը: ՀԴԲ-ն հերքել է ահաբեկչության վարկածը` տեղի ունեցածը որապելով որպես փողոցային հանցագործություն: