Ճապոնական Հոկայդո կղզու Վականայ նավահանգստում բռնկվել է ծովախեցգետին որսացողների «Տայգան» նավը, որը Կամբոջայի դրոշով է եղել: Վեց մարդ զոհվել է:

Նրանց մարմինները հայտնաբերել են փրկարարները, որոնք հրդեհը սկսվելուց միայն 11 ժամ անց են կարողացել մոտենալ նավին: Երեք մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Rbk-ն, վկայակոչելով Kyodo News-ին, հայտնում է, որ նավում 14 ռուս եւ չորս ուկրաինացի են եղել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալով՝ 23 մարդ՝ 19 ռուս եւ 4 ուկրաինացի: Անձնակազմի մեծ մասին հաջողվել է լքել նավը: Նավապետ Վիտալի Սալտագանովը ողջ է: Մայիսի 16-ին այն պետք է հետ լողար: Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է: