Սպիտակ տունը հրապարակել է 2012թ. սեպտեմբերին Բենգազիի հյուպատոսության վրա հարձակման վերաբերյալ ամերիկյան գերատեսչությունների էլեկտրոնային նամակագրությունը

BBC-ի տվյալով՝ նպատակը Հանրապետական կուսակցության ներկայացրած մեղադրանքների անհիմն լինելն ապացուցելն է, որը քննադատել էր Սպիտակ տանը՝ հայտարարելով, որ Օբամայի աշխատակազմը թաքցնում է հարձակման մանրամասները, գրում է «Կոմերսանտը»:

Նամակագրությունում քննարկվում է ՄԱԿ-ում  ԱՄՆ-ի դեսպան Սյուզան Ռայսին տրված ցուցումները, որը ներկայացրել էր Վաշինգտոնի պաշտոնական տեսակետը Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման փաստի առթիվ, որի հետեւանքով ԱՄՆ-ի երեք բարձրաստիճան դիվանագետներ էին զոհվել, նաեւ՝ դեսպանը, գրում է rbc-ն:

Սյուզան Ռայսին տրված ցուցումները հիմնված էին ԿՀՎ-ի տվյալների վրա եւ պետք է չխանգարեին ՀԴԲ-ի հետաքննությանը:

Vesti.ru-ն գրում է, որ նամակների հեղինակները մանրակրկտորեն հարձակման վերաբերյալ պաշտոնական անձանց հայտարարությունների ձեւակերպումներ են ընտրում, բայց որոշում են այն ահաբեկչություն չանվանել. Ընտրությունների նախաշեմին այդպիսի հաղորդումները կարող էին խարխլել Օբամայի դիրքերը:

Նախագահին դրա համար քննադատել էր Հանրապետական կուսակցությունը եւ անգամ ստիպել հրաժարվել Սյուզան Ռայսին պետքարտուղար նշանակելու մտադրությունից: