Նեպալի հյուսիսում զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել: Թեթեւ շարժիչով օդանավում եղել է 18 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ: Նրանք բոլորը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նեպալի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավը Պոկհարի քաղաքից թռչում էր Ջոմսոն, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

Ջոմսոնի օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց եւ ընկել Կալի-Գանդակի գետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օդանավում գտնվողներից 9-ը Ճապոնիայից են, մյուսները Նեպալի քաղաքացիներ են: Բոլորին տեղափոխել են հիվանդանոցներ: