Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունը խլել է վեց մարդու կյանք, 37ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է France-Presse-ը` վկայակոչելով առողջապահության նախարարությունը:

«Նրանք բոլորն էլ քաղաքացիական անձինք են: Որոշ մարմիններ ուժեղ վնասվել են եւ ենթակա չեն նույնականացման»,- ասել է նախարարության ներկայացուցիչները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե մահապարտ-ահաբեկիչը մայիսի 16-ի առավոտյան պայթեցրել է ականապատված մեքենան Քաբուլում: Ըստ առկա տեղեկությունների, նրա թիրախը եղե է օտարերկրյա զորակազմի շարասյունը: Աֆղանական «Պաժվակ» գործակալությունն էլ հայտնում է, թե պայթյունը որոտացել է պատգամավորներից մեկի տան մոտ:

Ամերիկյան CBS հեռուստաալիքը հայտնում է, որ պայթյունը ոչնչացրել է ԱՄՆ զինուժի մեքենան, զոհվել են հինգ ամերիկացի խորհրդատուներ եւ աֆղան թարգմանիչը: