Բարաք եւ Միշել Օբամաների անձնական ունեցվածքը 1,8-6,9 միլիոն դոլար է. այս է վկայում Սպիտակ տան կայքում հրապարակված՝ ԱՄՆ-ի նախագահի եւ նրա կնոջ գույքի մասին հայտարարագիրը: Նախորդ տարի հայտարարվել էր 2,6-8,3 միլիոնի մասին:

Ակտիվների գնահատումը անձնական պատկերացումներով եւ շուկայական կոնյուկտուրայով է ներկայացվու եւ լինում ա մոտավոր: Սրանով է բացատրվում թվերի միջեւ այս տարբերությունները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ութէջանոց հաշվետվությունից հետեւում է, որ Օբամա ընտանիքի ունեցվածքի մեծ մասը՝ 1-5 միլիոնը, ֆինանսների նախարարության պարտքային պարտավորություններում է: Նաեւ 100 հազարից 250 հազար դոլարի պետական արժեթղթեր են ներդրված՝ մարման այլ ժամկետներով:

JPMorgan Chaseբանկում նրանց ընթացիկ հաշվին նախորդ տարի 250-500  հազար դոլար կար եւ երկուսն էլ կենսաթոշակային հիմնադրամում 100-250 հազար դոլար խնայողություն ունեին, գրում է NEWSru. com-ը:

Նախագահական ընտանիքի միակ պարտքը հայրենի Չիկագոյում բնակելի շինության  հիփոթեքային վարկն է եղել՝ 500 հազար դոլարից 1 մլն: Ժամանակին վարկը նրանց տրամադրվել էր մինչեւ 30 տարով՝ 5,6% տարեկան տոկոսադրույքով:

Նրանց եկամտի գլխավոր աղբյուրը նախագահական աշխատավարձն է՝ տարեկան 400 հազար դոլար: