Բաղդադում, այսօր՝ մայիսի 16-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 14 մարդ է զոհվել: Սկզբում շիական թաղամասում` շուկայի հարեւանությամբ, պայթել է 2 ականապատ մեքենա, այնուհետեւ ավտոբուսի կանգառում որոտացել է եւս մեկ պայթյուն:
«Նախօրեին եւս, առնվազն 30 մարդ է զոհվել ծայրահեղականների հարձակման արդյունքում, որոնք իրականացվել են Իրաքի մայրաքաղաքի շրջաններում` բնակեցված հիմնականում շիաներով», տեղեկացնում է Euronews-ը:
Վերջին ժամանակներս Իրաքում սուննիների եւ շիաների միջեւ բախումների սրացումը սպառնում է վերածվել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի: Ապրիլը դարձավ ամենաարյունալի ամիսը Իրաքում վերջին 5 տարվա ընթացքում:




























