Հայաստանի քրեակատարողական հաստատությունների պաշտոնյաները վերապատրաստում են անցնում ամերիկյան Վիսկոնսին նահանգում: Այդ մասին հաղորդում է «Wisconsin Public Radio»-ն: Հայաստանը համագործակցում է Վիսկոնսին նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության հետ, քանի որ այդ նահանգում դատապարտյալների դասակարգման կենտրոնացված համակարգ է գործում այն պահից, երբ նրանք հայտնվում են բանտում եւ սկսում են պատիժ կրել:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է Նիկոլայ Առուստամյանը Հայաստանի արդարադատության նախարարությունից: Շփվելով թարգմանչի միջոցով` Առուստամյանն ասել է, թե սեմինարը կօգնի բանտային անձնակազմին, որը կաշխատի նոր կառուցվող, ժամանակակից բանտում, որտեղ բանտային բլոկներ են օգտագործվելու` ի տարբերություն այժմ օգտագործվող բարաքային խցերից:
Վիսկոնսինի բանտային անձնակազմը եւս ինչ-որ բաներ սովորում է հայերից: Վարչության խորհրդական Թոնի Սթրեվելերը նշել է, թե տպավորված է դատավճիռների քաղաքականությունից: Նա նշել է, թե Հայաստանում ազատազրկման առավելագույն ժամկետը կազմում է 25 տարի:
Հայկական խումբը ժամանակն անցկացնում է երկու բանտերում եւ մեկ շրջանային բանտում:




























