ԱՄՆ-ում կալանավորվել է Նոր Օռլեանում մայրերի օրվան նվիրված երթի ժամանակ կատարված հրաձգության մասնակիցներից երկրորդ կասկածյալը:

Ավելի վաղ` մայիսի 16-ին, Նոր Օռլեանի ոստիկանությունը հայտնել էր այդ գործի գլխավոր կասկածյալ 19-ամյա Աքեյն Սքոթի ձերբակալության մասին: Այժմ ձերբակալել են նրա 24-ամյա եղբորը` Շոն Սքոթին: Նա փորձել էր փախչել հետնաբակից, սակայն ոստիկանները բռնել էին, ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Բացի դրանից, չորս մարդ ձերբակալվել են երկու գլխավոր կասկածյալներին թաքցնելու մեղադրանքով: 

Նոր Օռլեանի երթի մասնակիցների վրա կրակած եղբայրները քաղաքային հանցախմբի անդամներ են եւ նախկինում բազմիցս ձերբակալվել էին ապօրինի  զենք կրելու համար, հայտնում է ոստիկանությունը: Երկուսին էլ մեղադրում են մահափորձի մեջ:

Դատարանը վճռել է, որ Աքեյն Սքոթի ազատման գրավը կկազմի 10 միլիոն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայիսի 12-ին հրաձգության հետեւանքով  տուժել էին երթի մասնակիցներից  20-ը` 19-ը հրազենային վնասվածք էին ստացել, մի կին էլ վազելիս ընկել էր եւ կոտրվածք ստացել։ Վիրավորների թվում կա երկու երեխա: