Բոսնիա եւ Հերցեգովինայի Դաշնության խորհրդարանի պատգամավորները կալանավորված նախագահ Ժիվկո Բուդիմիրին կոչ են արել հրաժարական տալ:

Մայիսի 16-ին Սարաեւոյում կայացել է դաշնային խորհրդարանի Ժողովուրդների պալատի հատուկ նիստը, որի ժամանակ քննարկվել են նախագահի կալանքից հետո սրված ճգնաժամից դուրս գալու ուղիները: Ժողովուրդների պալատը 37 ձայնով հավանություն է տվել այն եզրակացությանը, որ Բուդիմիրն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, 32 պատգամավոր էլ Բուդիմիրին կոչ են արել  հրաժարական տալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պատվիրակների մեծամասնությունը նաեւ Բարձրագույն ներկայացուցչին կոչ են արել սատարել իրենց ճգնաժամի կայունացման գործում: Բարձրագույն ներկայացուցչի ապարատը Բոսնիայում եւ Հերցեգովինայում ձեւավորվել էր  1992-1995 թթ.:

Բուդիմիրը կասկածվում է դապարտյալների համաներման հարցում անօրինական վճիռներ կայացնելու եւ կաշառակերության մեջ: Ապրիլի 28-ին դատարանն արտոնել էր Բուդիմիրի եւ նրա շրջապատից չորս մարդու 30 օրով կալանավորումը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով: