ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը մայիսի 16-ին հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է վերջին երկու ամսում երրորդ անգամ սիրիական ընդդիմության կողմից Գոլանի բարձունքներում դիտորդական զորակազմի գերեւարումը: «Անվտանգության խորհրդի անդամները կտրուկ դատապարտել են միջադեպը, որ տեղի է ունեցել մայիսի 15-ին, երբ հակակառավարական զինված տարրերի ծումբը մի քանի ժամով պատանդ է վերցրել ՄԱԿ-ի դիտորդներին եւ կողոպտել դիտորդական կետը շփման գծում»,- ասվումէ  հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարության հեղինակները բոլոր կողմերին կոչ են արել համագործակցել դիտորդական խմբի հետ` անվտանգությունն ապահովելու համար:

Նախօրեին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին Գլխավոր Ասամբլեայի աբիոնից հայտարարել էր,  թե գերեւարմանը մեղսակից է Քաթարը: