Հայաստանի առանձին շրջաններում շաբաթ, հատկապես գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Կիրակի անձրեւներ եւ ամպրոպ սպասվում է հանրապետության ողջ տարածքում, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ին կաճի 2-4 աստիճանով, մայիսի 19-ին` նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում շաբաթ երեկոյան հնարավոր է անձրեւ: ԿԻրակի եւս անձրեւ կտեղա, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ` 18-23մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, ցերեկը` +20+22 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,

Կոտայքում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18, 

Գեղարքունիքում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18, 

Լոռիում` գիշերը` +4+8, ցերեկը` +16+20,

Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,  

Արագածոտնի լեռներում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,  

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +7+10, ցերեկը` +18+22,  

Արարատում` գիշերը` +7+11, ցերեկը` +19+22,

Արմավիրում` գիշերը` +7+11, ցերեկը` +19+22,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+6, ցերեկը` +13+18,  

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +7+11, ցերեկը` +19+22,  

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+25,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +5+9, ցերեկը` +14+19,  

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+12, ցերեկը` +17+21: