Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների համար:
Մասնավորապես,
Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական եւ ասպիրանտական կրթություն ստանալու համար /1 մագիստրոսական եւ 1 ասպիրանտական կրթաթոշակ/,
Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական եւ ասպիրանտական կրթություն ստանալու համար/10 կրթաթոշակ/,
Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու համար /2 բուհական,2 մագիստրոսական եւ 2 ասպիրանտական կրթաթոշակ/:



























