Իրաքում, այսօր՝ մայիսի 17-ին, պայթյուն է որոտացել թաղման թափորի մեջ, որի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել 25 մարդ, հաղորդում է AFP-ն:
Մադային քաղաքում (Բաղդադից հարավ) տեղի ունեցած պայթյունը վերջինն է եղել բռնության ակտերի շարքում՝ ուղղված շիա եւ սուննի սրբավայրերի դեմ: Ավելի վաղ, մայիսի 17-ի վաղ առավոտյան, Բաակուբա քաղաքում սուննիական մզկիթում երկու պայթյուն ր որոտացել, որի հետեւանքով զոհվել էր 30, վիրավորվել՝ 40 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 16-ին պայթյունների շարք էր տեղի ունեցել Բաղդադում: Սկզբում շիաների թաղամասի շուկայի մոտ պայթեցվել էին երկու ականապտված մեքենաներ, ապա ավտոբուսի կայանատեղիում եւս մեկ պայթյուն է որոտացել:




























