Հունիսի 9-ին Երեւանում մարաթոնյան վազք կանցկացվի:
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մայիսի 18-ի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հարությունյանի մայիսի 16-ին ներկայացված իրազեկումը՝ հունիսի 9-ին ժամը 09.20-12.00-ին Երեւանում մարաթոնյան վազք անցկացնելու վերաբերյալ:
Վազքը կանցկացվի հետեւյալ երթուղով. Աբովյան փողոց («Royal Tulip Yerevan» հյուրանոցի հարակից տարածք) - Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա (Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ Սայաթ-Նովա - Մաշտոց խաչմերուկ)- Մոսկովյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա (մինչեւ Աբովյան փողոցի խաչմերուկ) - Աբովյան փողոց:



























