Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ, որոնց բերքը տուժել էր օրեր առաջ տեղացած կարկուտից, նորից փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը:

Նա նշեց, որ այժմ շատ խառն են, փակել են ճանապարհը, հավաքված է բնակչություն մարզի գրեթե բոլոր համայնքներից: Դեպքի վայր է մեկնել նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բայց գյուղացիները պահանջում են, որ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը անձամբ ներկայանան:

Նշենք, որ օրեր առաջ եւս Արմավիրի մարզի 10-ից ավելի գյուղերի բնակիչներ այսօր փորձել են փակել Երեւան-Արմավիր ճանապարհը` այդպես բողոքելով օրեր առաջ տեղի ունեցած կարկուտի հետեւանքով առաջացած մի շարք խնդիրների չլուծված լինելուց:  Մարզպետն ասել է, թե  Կառավարությունում պատրաստվում են բարձրացնել մի շարք հարցեր, գյուղացիների վարկերը սառեցնել, նոր վարկեր տրամադրել, սերմեր, սածիլներ տալ եւ աջակցել նրանց մի շարք այլ հարցերով: