Ռուսաստանում` մերձմոսկովյան Օրեխովո-Զուեվոյում ուժայինները վնասազերծել հանցախմբի, որ ծրագրում են ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում: Գործողության ընթացքում հրաձգություն է եղել, որի ընթացքում երկու գրոհայիններ սպանվել են: Կասկածյալներից մեկին կենդանի են բռնել, հայտնում է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

Մարտի ընթացքում թեթեւ վիրավորվել է մեկ հատուկջոկատային, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: հաղորդվում է, որ գրոհայինները ժամանել էին «աֆղանո-պակիստանյան տարածաշրջանից, որտեղ պատրաստություն են անցել: Ըստ պաշտոնական տվյալների, գրոհայիններին շրջապատել են եւ առաջարկել հանձնվել, ապա հրաժարումից հետո կրակ են բացել:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ահաբեկիչները եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: