Չինաստանում մեղադրանք է առաջադրվել սեքս-շանտաժիստների խմբի ենթադրյալ 6 անդամների նկատմամբ: Քննության տվյալներով՝ նրանք սկզբում կանանց հետ հանդիպումներ են կազմակերպել Չինցուն քաղաքի պաշտոնյաների համար, ապա շանտաժի ենթարկել նրանց:

Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, մեղադրյալները կազմակերպել են պաշտոնյաների եւ կանանց ծանոթությունը, նկարահանել նրանց ինտիմ հանդիպումները, որից հետո սկսել են շանտաժի ենթարկել՝ սպառնալով հրապարակել այդ տեսանյութերը: Բոլոր ձայնագրություններն արվել են 2008-2009 թվականներին:

Ըստ Gazeta.ru-ի՝ սկանդալի արդյունքում 2013-ի հունվարին Չինցունում 10 պաշտոնյաներ եւ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ ազատվել են աշխատանքից՝ սեքս-տեսանյութերում հայտնվելու համար: