Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ամերիկյան դերասան Սթիվեն Սիգալին «համարյա չեչեն» է անվանել: Այդ մասին նա գրել է իր Instagram-ում:

Կովկասյան այս հանրապետության առաջնորդը համարում է, որ Սիգալի մարմնավորած պերսոնաժների խառնվածքը բնորոշ է չեչեններին: Քադիրովն այդ խառնվածքի մեջ առանձնացնում է կամքի ուժը, պատիվը եւ խոչընդոտները հաղթահարելու կարողությունը: Նա նշել է, որ իրեն դուր են գալիս ամերիկյան դերասանի ֆիլմերը, գրում է Lenta.ru-ն:

Քադիրովն այս մասին հայտարարել է Սիգալի Չեչնիա այցելությունից հետո: Այսօր՝ մայիսի 22-ին, Քադիրովը դերասանին հրավիրել է իր նստավայր, որտեղ նրանք շփվել են: