Նյու Յորքում ոստիկաններին ցուցում են տվել, որ քաղաքի փողոցներով թոփլես շրջող կանայք հանցագործներ չեն եւ նրանց պետք չէ կալանավորել, եթե որեւէ անօրինական բան չեն անում, գրում է Policymic ինտերնետային պարբերականը:
Եթե կինը հասարակական վայրում մերկացնում է կուրծքը, դա այլեւս այլանդակություն չէ: Համարվում է, որ նման հայտարարությունը քայլ է ուղղված գենդերային հավասարությանը:
Եթե մերկ կրծքով փողոցում շրջելը գրավում է անցորդների ուշադրությունը, ոստիկանները պետք է խնդրեն նրանց ցրվել, իսկ չենթարկվելու դեպքում՝ կիրառել օրենքով նախատեսված միջոցառումներ:




























