Լեհաստանում պրոֆեսոր Ադամ Մաչեւսկիի ղեկավարծ վիրաույների խումբը բացառիկ վիրահատություն է իրականացրել` ամբողջովին դեմք պատվաստելով արդյունաբերական վնասվածք ստացած 33-ամյա տղամարդուն, հաղորդում է The Telegraph-ը:
Բժիշկների խոսքով, առանց դեմքի մնացած Գրզեգորզը, ում դեմքն այլանդակվել էր քար կտրող սարքի միջոցով, գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, նրան կարող էր փրկել միայն անհապաղ պատվաստումը: Դեմքի վիրահատություն նման արագությամբ երբեւէ չէր կատարվել: Բժիշկները շնորհակալություն են հայտնել դոնորի ընտանիքին: Վիրահատությունը տեւել է 27 ժամ:




























