Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն քննադատել է էկոնոմիկայի նախարար Բիրուտե Վեսայտեին, որը Ղազախստանում կայանալիք համաժողովին ամսնակցելու էր մեկնել բիզնես-դասի մասնավոր ինքնաթիռով:

Նախագահը հիշեցրել է, որ պաշտոնյաները չեն կարող նվերներ կամ ծառայություններ ընդունել, եթե դա շահերի բախում է առաջացնում: «Առեւտրային խմբի կողմից պատվիրված թռիչքները կասկածի տակ են դնում նախարարի գործունեության թափանցիկությունը»,- ընդգծել է Գրիբաուսկայտեն, հաղորդում է 15min.lt-ն: Նա նկատել է, թե «անպատասխանատու վատնում» է համարում կառավարության անդամների թռիչքները բիզնես-դասի ինքնաթիռներով, առավել եւս չարտերային չվերթներով:

Ընդամենը Լիտվայից Աստանյի համաժողովին մեկնել են 30 մարդ, այդ թվում երկու փոխվարչապետները: Նրանք բոլորն էլ, բացի Վեսայտեից Ղազախստան հասել էին սովորական ինքնաթիռով: