Porn MD պորտալի հեղինակները հետազոտություն են անցկացրել, պարզելու համար, թե ինչով են ավելի շատ հետաքրքրված պոռնոկայքեր այցելողները: Հետազոտությունը տեւել է 6 ամիս:

Սեղմելով ինտերակտիվ Porn MD աղյուսակի վրա, կարելի է տեսնել այդ հետազոտության արդյունքները՝ բաժանված ըստ տարածաշրջանների:

Պարզվել է, որ նմանատիպ կայքեր այցելողների մեծ մասը զուրկ չէ հայրենասիրությունից: Սովորաբար նրանք այցելում են այն էջեր, որտեղ պատկերված են իրենց հայրենակիցները: Օրինակ ֆինների մոտ «Ֆինլանդիա» եւ «ֆիննական» բառերով որոնումները 5-րդ եւ 6-րդ տեղերում են: Ամենից շատ հայրենասիրական մղումներ ունեն ճապոնացիները:

Իսկ ահա ամերիկացիներին պոռնոդերասանուհու ազգային պատկանելիություն այնքան էլ չի հուզում: Նրանց ավելի շատ հետաքրքրում է աղջիկների տարիքը եւ այն, թե ինչ ամպլուայում է նա հանդես գալիս:

Հարավային Ամերիկայի բնակիչները, չգիտես ինչու, նախընտրում են հիմնականում նույնասեռական թեմայով տեսանյութերը: Բացառություն են Արգենտինայի, Բրազիլիայի եւ Կոլումբիայի օգտատերերը: