Ստոկհոլմում անկարգությունների 5-րդ օրը ջարդարարները հրդեհել են երկու դպրոց, ոստիկանական բաժանմունքը, ինչպես նաեւ այրել 9 ավտոմեքենաներ, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով քաղաքի հակահրդեհային ծառայությունը:

Հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ առաջին դպրոցի հրդեհումը տեղի է ունեցել Թենսթայի շրջանում: Դրանից հետո անհայտ անձինք հրդեհել են բուժքույրեր պատրաստող դպրոցը Չիստայի շրջանում: Դրանից բացի, կրակից զգալիորեն վնասվել է Էլվշոյի շրջանի ոստիկանական բաժանմունքը:

Ոստիկանությունը կալանավորել է անկարգությունների առավել ակտիվ մասնակիցներից 8-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ անկարգություններն Ստոկհոլմում սկսվել են մայիսի 19-ին: Մոտ 60 երիտասարդներ այրել են մեքենաներ, քարեր նետել ոստիկանների վրա: