Ան-2 ինքնաթիռը, որ պատկանում է մասնավոր «Վալոր Էյր» ընկերությանը, կործանվել է Ղրղըզստանի Ջալալաբադի մարզի Աքսիի շրջանում: Ինքնաթիռը դաշտերի ոռոգում էր իրականացնում:

Ժամը 10-ի սահմաններում ինքնաթիռն ընկել է, հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, զոհվել է երեք մարդ, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Ինքնաթիռում երկու մարդ է եղել, երրորդ զոհի ինքնությունը պարզվում է: