Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցերն է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մայիսի 24-ին կայացել է Լավրովի եւ Քերրիի հեռախոսազրույցը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին» հայտնել էր, թե մայիսի 27-ին Լավրովը Փարիզում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ: Հանդիպումն այս տարի կլինի թվով վեցերորդը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի կեսերին` Շվեդիայի Կիրոն քաղաքում: