ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի օգնական Ֆարհան Հակը հայտարարել է, թե ռուսաստանցի լրագրողները տեսանյութեր են ներկայացրել, որոնք վկայում են Սիրիայում ընդդիմության զինյալների կողմից քիմիական զենքի օգտագործման մասին:
Ֆարհան Հակը հստակեցրել է, որ նյութերը հանձնվել են ՄԱԿ-ի Զինաթափման հարցերով էմիսարիատ, որը, իր հերթին, դրանք կփոխանցի Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննող փորձագետների խմբին:
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Անաստասիա Պոպովան նկատել է, թե Սիրիայում աշխատանքի ընթացքում հավաքված նյութերը ուղարկել են ՄԱԿ-ի քարտուղարություն, եւ հույս է հայտնել, թե դրանք կարճ ժամկետներում կուսումնասիրվեն: Նյութերը ներառում են իրադարձությունների տեսագրություններ, ականատեսների, բժիշկների եւ փորձագետների վկայություններ, հայտնումէ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:




























