Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունացել. Սիմֆերոպոլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վլադիմիր Անդրեեւն, այսօր՝ մայիսի 24-ին, հրաժարական է տվել՝ Ղրիմի թաթարների հասցեին անպարկեշտ արտահայտություն թույլ տալու պատճառով: Դիվանգետի խոսքով՝ ինքը համաձայն չէ ռուսական ԱԳՆ-ի դիրքորոշման հետ եւ մնում է իր կարծիքին:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ում խոստովանել են, որ Անդրեեւը անթույլատրելի ձեւակերպումներ է թույլ տվել Ղրիմի թաթարների հասցեին: Մասնավորապես, Անդրեեւը թերթերից մեկում մեկնաբանել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ղրիմի թաթարների տեղահանման մասին ֆիլմը: Դիվանագետը նշել է, որ ֆիլմում չի խոսվում թաթարների դավաճանության եւ գերմանացի օկուպանտների հետ նրանց համագործակցության թեմայից:

Ուկրաինայի ԱԳՆ-ն վրդովվել է այդ հայտարարությունից եւ հիշեցրել, որ Ղրիմի թաթարները ուկրաինական հասարակության անբաժանելի մասն են, իսկ այդ ժողովրդի ռեաբիլիտացիայի իրավունքն ամրագրվել է 1992 թվականի համաձայնագրով: