Կիպրոսի ոստիկանությունը հետաքննում է Լեդրա թողացում Վրաստանի 39-ամյա հայ քաղաքացու դեմ կատարված մահափորձը: Այդ մասին հայտնում է «Cyprus Mail»-ը: Կինը, ով դանակի հարված էր ստացել թիկունքից, տեղափոխվել է Նիկոսիայի հիվանդանոց եւ վիրահատվել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, քուրդ տղամարդը մտել է խանութ, որտեղ աշխատում է տուժածը, վիճել նրա հետ եւ դանակահարել: Դեպքի վայրում ականատեսները պատմել են, թե տուժածն արյունոտ դուրս է եկել փողոց եւ ընկել գետնին, իսկ հարձակվողը փախուստի է դիմել:

Ոստիկանության փոխանցմամբ, մի քանի օր առաջ քուրդը վիճել էր կնոջ եղբոր հետ եւ ստացել մռութին, մի քանի ատամ էլ կոտրվել էին: Խանութի սեփականատեր Ալեքսանդրոս Կոզասի խոսքով, կասկածյալը այցելել է կնոջը եւ նրանցի գումար ուզել ատամները բուժելու համար, բայց մերժում է ստացել: Մայիսի 23-ին նա դանակով է վերադարձել եւ, հերթական մերժումը ստանալով, մխրճել այն կնոջ մեջքը: Ոստիկանությունը որոնում է հանցագործին: