Քալիֆորնիական «California Endowment» առողջապահական հիմնադրամը 10 հազ. դոլարի դրամաշնորհ է հատկացրել` Փասադենայի հայ համայնքի հոգեւոր առողջությանն ու համայնքի բարեկաեցության աջակցելու նապատակով, հաղորդում է Reuters-ը:
Դրամաշնորհը կավելացվի «Community Foundation of the Verdugos» -ի հատկացումներին` ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով:
Լրացուցիչ 5 հազար դոլար էլ հատկացվել է «Pasadena Community Foundation» հիմնադրամի կողմից: Անհատական նվիրատվությունների եւ հիմնադրամների աջակցությամբ արդեն հավաքվել է ավելի քան 35 հազ. դոլար:
Քալիֆորնիական «California Endowment» հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ռոսը հատկացման հետ կապված հայտարարել է. «Մեր փորձը ցույց է տալիս, որ նման նախագծերը բուժական եւ ապաքինող նշանակություն ունեն նրանց համար, որոնց ուղղակի կամ անուղղակի առնչվել է այդ ողբերգությունը»:
Փասադենայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված հուշահամալիրը նախատեսվում է ավարտել 2015 թ-ին` Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:



























