Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ. մայիսի 16-21-ին, Նովոսիբիրսկում, Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է «Դելփյան-Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների 8-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերին»:

Ընդհանուր առմամբ, 2013 թ. «Դելփյան խաղերին» մասնակցել է 18 երկրի շուրջ 800 ներկայացուցիչ: Հայաստանն այս յուրահատուկ ստուգատեսին ներկայացել էր 8 մասնակցով՝ արժանանալով մեդալների եւ մրցանակների.

- «Դասական երգեցողություն»-1-ին մրցանակ եւ ոսկե մեդալ՝ Մանե Գալոյան,

- «Կրկես»- 1-ին մրցանակ եւ ոսկե մեդալ՝ Լուսինե Արիստակեսյան,

- «Կրկես»-1-ին մրցանակ եւ ոսկե մեդալ՝ Ռայա Հակոբյան,

- «Հագուստի մոդելավորում»- 2-րդ մրցանակ եւ արծաթե մեդալ՝ Նելլի Սերոբյան,

- «Դասական երգեցողություն»-2-րդ մրցանակ եւ արծաթե մեդալ՝ Ջուլիետա -Ալեքսանյան,

- «Ջութակ»- 3-րդ մրցանակ եւ բրոնզե մեդալ՝ Աննա Հայրապետյան,

- «Ջութակ»-Դիպլոմ՝ Դավիթ Կոսեմյան,

- «Կրկես»- Դիպլոմ՝ Նարե Արիստակեսյան,

- «Դասական երգեցողություն»-Դիպլոմ՝ Ռեբեկա Դեմիրճյան:

Հայաստանի պատվիրակությունից՝ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված էին Բարսեղ Թումանյանը (դասական երգեցողություն), Բագրատ Վարդանյանը (ջութակ), Ավետիք Գինոսյանը (կրկես), Նունե Աղբալյանը (հագուստի մոդելավորում):

«Դելփյան խաղերի» շրջանակում մայիսի 18-ին կայացել է 8-րդ միջազգային համաժողովը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել են գեղարվեստական կրթության հիմնախնդիրները:

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների 8-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերի» հանդիսավոր փակումը եւ գալա համերգը: