Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել «Կանտատ սիրո» համերգին՝ նվիրված Հանրապետության օրվան:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ը Հայաստանում նշվում է որպես Հանրապետության օր: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է: