«Դոկտոր Հաուս» հայտնի սերիալի դերասան Բրեդ Քարթերը բացառիկ վիրահատության է ենթարկվել: Օնլայն հեռարձակումն իրականացվել է iPhonе-ի բջջային հավելվածի միջոցով: 39-ամյա Քարթերը ողջ աշխարհում նորությունների հերոս է դարձել այն բանից հետո, երբ ամերիկացի բժիշկները ուղեղի բարդ վիրահատություն են իրականացրել սիրելի երաժշտական գործիքի վրա նվագելու ժամանակ:
Մշակութային սերիալի աստղը սիրելի գործիքից չի բաժանվել անգամ վիրահատական միջամտության ժամանակ: Հիվանդին նկարահանել են այն պահին, երբ բժիշկները հատուկ իմպլանտ են տեղադրել նրա ուղեղում: Ըստ բժիշկների, միայն դա կարող էր Քարթերին օգնել թեթեւացնել Փարկինսոնի հիվանդությունը, հաղորդում է LifeNews.ru-ն:
Վիրահատության ժամանակ բժիշկները Քարթերին դուրս են բերել նարկոզից եւ խնդրել կյիթառ նվագել: Ավելի ուշ բժիշկները բացատրել են, որ դա անհրաժեշտ էր էլեկտրոդները ճիշտ տեղադրելու համար:




























