ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային հանդիպում են անցկացրել Կրակովում հուլիսի 26-ին: Հանդիպման ընթացքում համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլյա Սարկոզիի հանձնարարությամբ, համանախագահները քննարկել են Մադրիդյան սկզբունքների նոր տարբերակը, որը լրամշակվելուց հետո ներկայացվելու է կողմերին:

Հանդիպումից հետո համանախագահները հայտնել են, որ սեպտեմբերին կրկին կայցելեն տարածաշրջան: Ի դեպ, համանախագահները չեն բացառել, որ ԼՂ հիմնախնդրի կկարգավորվի մինչեւ 2009 ավարտը:

Ամենայն հավանականությամբ, այս կազմով սա համանախագահների վերջին հանդիպումն է. ակնկալվում է, որ համանախագահներից երկուսը` ամերիկացի Մեթյու Բրայզան ու ռուս Յուրի Մերզլյակովը մինչեւ տարեվերջ կավարտեն իրենց առաքելությունը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում: Բրայզան միգուցե զբաղեցնի Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, իսկ Մեզլյակովի հետագա պաշտոնավարման մասին դեռ ոչինչ հայտնի չէ: