Լինքոլնշիր կոմսության ոստիկանությունը 22-ամյա երիտասարդի է ձերբակալել՝ Facebook սոցցանցում ռասայական ատելություն բորբոքելու կասկածանքով, հայտնել է Sky News հեռուստաալիքը։

Ըստ տվյալների՝ ոստիկանությունը կարծում է, որ երիտասարդը Վուլիչի դեպքի առթիվ անվայել արտահայտություններ է հրապարակել։
Չորեքշաբթի օրը Լոնդոնի հարավարեւելյան Վուլիչ շրջանում երկու անձինք դաժանաբար սպանել էին թագավորական զորքերի զինծառայողի, հիշեցնում է իՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Իրավապահների ժամանման պահին զինվորն արդեն մահացած էր։ Մարդասպանները հարձակվել էին իրավապահների վրա, վերջիններս հարկադրված էին եղել կրակել։ Հանցագործները հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։