Օխոտսկի ծովում, ուրբաթ ժամը 18:56 -ին 6,8 մագնիտուդով երկրորդ  երկրաշարժն է արձանագրվել: ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է  623 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ - արեւմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:

Երկրաշարժն այնքան հզոր է եղել, որ ցնցումները զգացվել են գրեթե ողջ Ռուսաստանում` Սիբիրից մինչեւ Կեմերովո եւ Ռուսաստանի եվրոպական մաս: