Մայիսի 24-ին նավթի համաշխարհային գները փոխվել են տարբեր ուղղություններով` ապրիլին ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների տվյալների հրապարակումից հետո. շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ դրական վիճակագրությունը Դաշնային պահուստային համակարգին կդրդի նվազեցնել տնտեսությանն ուղղված աջակցությունը, վկայում են  սակարկությունների  տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հուլիս ամսին Brent Crude Oil տեսակի նավթային խառնուրդի ֆյուչերների գինը բարձրացել է 0,14  դոլարով` մեկ բարելի դիմաց մինչեւ 102,58 դոլար,  WTI տեսակի նավթինը նվազել է  0,1 դոլարով` մինչեւ 94,15 դոլար մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ-ում երկարաժամկետ օգտագործման ապրանքների պատվերների ծավալն ապրիլին աճել էր 3,3%-ով եւ կազմել 222,6 դոլար: Տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից ավելին էին, որոնք սպասում էին ծավալի միայն 1,5%-ով աճ: