Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլիոյին արտահանձնել են ԱՄՆ` 2000-2004թթ. 72 միլիոն դոլարի լվացման մեղադրանքների պատճառով: Քաղաքական գործիչը եկար ժամանակ հերքում էր մեղադրանքները՝ պնդելով, որ դատարանն իր մեղքի ապացույց չունի, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Գվատեմալայի ռադիոյի տեղեկացմամբ՝ Պորտիլիոն լրագրողներին հայտնել է, որ նախքան Նյու Յորք մեկնող օդանավ նստելն իրեն «առեւանգել էին»: 

Պորտիլիոն Գվատեմալան լքել էր 2004թ.՝ պաշտոնից հեռանալուց հետո, սակայն չորս տարի անց նա Մեքսիկայից ուղարկվել էր հայրենիք: Պորտիլիոն կդառնա Գվատեմալայի առաջին նախկին նախագահը, որին կդատեն երկրի սահմաններից դուրս` կոռուպցիայի համար: