Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կամբրիայի կոմսությունում կենդանաբանական այգու աշխատակից Սառա ՄակՔլեյը վագրի հարձակման զոհ է դարձել: 24-ամյա Սառան մահացել է ստացված վնասվածքներից:
«South Lakes Wild Animal Park» այգու տնօրեն Դեյվիդ Գիլը BBC-ին ասել է, որ զոհված աշխատակցուհին պատճառ չի ունեցել մտնելու վագրի վանդակ: Նա Սառային համարել է փորձառու աշխատակից, սակայն նշել է, որ նա պետք է խուսափեր կենդանիների հետ ուղիղ շփումից:
«Մենք կատվազգիների հետ վերբերմունքի շատ խիստ կանոններ ունենք, հավանաբար, նա պատշաճ կերոպով չի պահպանել դրանք»,-ասել է նա` միաժամանակ տարկուսանք հայտնելով, որ աշտակիցը մտել է գիշատիչի մոտ` այդ մասին որեւէ մեկին չզգուշացնելով:




























