ԱՄՆ-ի բանակում հետաքննում են Ալյասկա նահանգի Ֆորթ Գրիլի  Հրթիռատիեզերական  հաստատության աշխատակիցների սեռական հարաբերությունների մասին տեղեկությունը, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով բանակի աղբյուրներին։

Մասնավորապես, ստորադաս կին զինվորների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ են կասկածվում ստորաբաժանման հրամանատարները։ Ընդ որում, հայտնի չէ՝ արդյոք նշված դեպքերում կիրառվել է բռնություն կամ հոգեբանական ճնշում։

NBC-ն, սակայն, նշում է, որ  փոխհամաձայնեցված սեռական հարաբերությունները եւս արգելված են եւ լուրջ զանցանք են համարվում, գրում է Korrespondent.net-ը։

Նշենք, վերջին շաբաթներին ամերիկյան զինուժի միանգամից մի քանի սպաներ էին ձերբակալվել եւ հեռացվել ծառայությունից՝ սեռական բնույթի խախտումների ու հանցագործությունների համար։