Նվազագույնը յոթ ֆիլիպինցի զինծառայողներ սպանվել, եւս ինը վիրավորվել են երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Խոլո կղզում իսլամական «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինների հետ բախման հետեւանքով։ Հաղորդվում է, որ զինծառայողները հետապնդում էին այդ տարածքում մարդկանց առեւանգումների մեջ կասկածվող գրոհայիններին։
«Աբու Սայաֆ» խմբավորումը, ենթադրվում է, կապ ունի «Ալ Կաիդայի» հետ, դրան կասկածում են վերջին տարիներին Ֆիլիպիններում մի քանի խոշոր ահաբեկչական հարձակումների մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջերս ֆիլիպինյան զորքերն աշխուժացրել են իսլամիստների դեմ ուղղված գործողությունները, որոնք սկսել են հաճախակի առեւանգել մարդկանց եւ սպառնալ ամերիկյան ֆինանսավորմամբ թանկարժեք նախագծերին։




























