Եգիպտոսի հարավում մայրն ու նրա երկու դուստրերը ենթադրաբար սպանվել են ազգական տղամարդկանց կողմից, ովքեր նրանց կասկածել են արտաամուսնական կապերի մեջ, հաղորդում է «Al Arabia»-ն:
10 տղամարդ ներխուժել է կանանց տուն եւ նրանց սպանել առանձնահատուկ դաժանությամբ: Որից հետո նրանց մարմիններին քարեր են կապել եւ գցել Նեղոսը: Մահմեդական մի շարք երկրներում «հանուն պատվի» սպանությունը տարածված երեւույթ է: Չնայած նրան, որ սպանությունը պատժվում է եգիպտական օրենքով, «հանուն պատվի» սպանություններին ըմբռնումով են մոտենում եւ անգամ մեղմում դատավճիռը:




























