Շվեդիայում արդեն գրեթե մեկ շաբաթ շարունակվող անկարգությունները մայրաքաղաքից հասել են Էրեբրու քաղաք: Դիմակներով երիտասարդ անձինք այրել են քաղաքի դպրոցներից մեկը, երեք մեքենա, քարեր են նետել ոստիկանների վրա եւ փորձել կրակի տալ ոստիկանական բաժանմունքը, հաղորդում է  BBC-ին:

Ստոկհոլմի արվարձաններում ներգաղթյալների եւ ոստիկանների դիմակայությունն էլ շարունակվում է: Կիստա արվարձանում եւս դպրոց է այրվել: Արձանագրվել են նաեւ հասարակական կարգի խախտման այլ դեպքեր:

Ստոկհոլմում մայիսի 19-ին անկարգությունները վերածվել են ոստիկանության հետ լուրջ բախումների: Պատճառը 69-ամյա բնակչի սպանությունն էր: Ոստիկանությունը ձերբակալել էր 15 – 19 տարեկան վեց երիտասարդների:  Անկարգությունների փաստով 18 քրեական գործ է  հարուցվել: