Հայտնի գրող եւ լրագրող Միգել Սոզա Տավարեշը մեղադրվում է Պորտուգալիայի նախագահ Հանիբալ Կավակու Սիլվայի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Իր հարցազրույցում նա նախագահին խեղկատակ է համարել, հողորդում է BBC News-ը:
Տավարեշն ասել է, որ քաղաքականության մեջ Պորտուգալիան կոմիկի կարիք չունի, ինչպես Իտալիայում «Հինգ աստղ» կուսակցության ղեկավար Բեպե Գրիլոն է, քանի որ երկիրն առանց այդ էլ խեղկատակ է ղեկավարում:
Նախագահի պատիվն ու արժանապատվուոթյունը վիրավորելու համար առավելագույն պատիժը երեք տարի է, հաղորդում է «Ռոսբալտը»: Հաղորդվում է, որ Հանիբալ Սիլվայի վարկանիշն աննախադեպ ցածր է` երկրում տնտեսական իրավիճակի պատճառով:




























