Պակիստանից Անգլիա ուղեւորվող օդանավում միջադեպի կապակցությամբ երկու մարդ է ձերբակալվել: Այժմ նրանք գտնվում են ոստիկանական բաժանմունքում, որտեղ ցուցմունքներ են տալիս, հաղորդում է ABCnews.com-ը` վկայակոչելով բրիտանական ոստիկանությունը:
Ականատեսների վկայությամբ, տղամարդիկ փորձել են ներխուժել խցիկ: Ուղեւորները պնդում են, որ օդանավում նաեւ սպառնալիքներ են հնչել: Սակայն այդ տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Նախնական տվյալներով, միջադեպը ահաբեկչության հետ կապ չունիի, քննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեծ Բրիտանիայում օդ են բարձրացել երկու մարտական կործանիչներ, որպեսզի ուղեկցեն Պակիստանի Լահոր քաղաքից թռչող ուղեւորատար օդանավը: Pakistan Intl Airlines ընկերությանը պատկանող օդանավում գտնվել է 297 ուղեւոր:
Բրիտանիայի ոստիկանության փոխանցմամբ՝ թռիչքի ժամանակ ինչ-որ միջադեպ է գրանցվել պակիստանյան օդանավում: Օդանավը պետք է վայրէջք կատարեր Մանչեսթերում, սակայն ուղարկվել է Լոնդոն եւ վայրէջք կատարել Սթանսթեդի օդանավակայանում:




























